Նիկոլայ Բոգանդով
Նիկոլայ Բոգանդով | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1906[1] |
Ծննդավայր | Kadom, Temnikovsky Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 21, 1989[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Պարգևներ և մրցանակներ |
Նիկոլայ Բոգդանով (ռուս.՝ Богданов, Николай Владимирович մարտի 5, 1906[1], Kadom, Temnikovsky Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 21, 1989[1], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային մանկագիր, թատերագիր, ռազմական լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Վլադիմիրովիչ Բոգդանովը ծնվել է Տամբով նահանգի Տեմնիկովսկի շրջանի Կադոմի քաղաքում։ Նրա մայրը՝ Մարիա Ալեքսեևնան, (մինչ ամուսնությունը Վասիլևնա ազգանուննն էր կրում, իսկ վերջինիս եղբայրը՝ օդաչու Ալեքսանդր Վասիլևը 1911 թվականին իրականացրել է աշխարհում առաջին թռիչքը Սանկտ Պետերբուրգից Մոսկվա)[2], ուսուցչուհի էր, իսկ հայրը՝ զեմստվային բժիշկ։ Սովորել է Էլատոմսկու գիմնազիայում, իսկ երբ ընտանիքը տեղափոխվել է Սասովո, ուսումը շարունակել է Սասովի միջնակարգ դպրոցում։ 1920 թվականին անդամագրվել է Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միությանը, Սասովսկի շրջանում հիմնել է կոմունիստական համայնք։ 1923 թվականին Ռյազանի կոմունիստական կուսակցության ուղեգրով գործուղվել է Մոսկվա՝ ուսանելու Վալերի Բրյուսովի անվան Մոսկվայի բարձրագույն գրական-գեղարվեստական ինստիտուտ։ Նրա հետ սովորել են ապագա գրողներն ու բանաստեղծներ՝ Միխայիլ Սվետլովը , Յակով Շվեդովը, Միխայիլ Գոլոդնին։
Ուսման ընթացքում նա դարձել է պիոներ առաջնորդ, աշխատել է «Պիոներ» ամսագրում, օգնել է Նադեժդա Կրուպսկայային նամակագրություն վարել ընթերցողների հետ, ինչպես նաև գրել է իր «Նամակներ պիոներներին» գրքի նախաբանը։ Արկադի Գայդարի հետ բարեկամությունը դրդեց նրան գրել իր առաջին գիրքը պիոներական կյանքի մասին։ Եվ նա գրել է «Առաջիններից մեկը» գիրքը։ Հետո գրել է այլ գրքեր՝ «Ազատ տղաների կուսակցություն», «Հրաշքներ», «Երբ ես առաջնորդ էի» և այլն։
Խորհրդա-ֆիննական պատերազմի ընթացքում, նա դարձել է «Լենինական ճանապարհ» թերթի թղթակից, լուսաբանում էր Կարմիր բանակի գործողությունները։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում աշխատել է նաև որպես ռազմական թղթակից։ Իր էսսեների հիման վրա նա գրել է երկու գիրք պատերազմի մասին երեխաների համար և երկու արձակ գիրք։ Պատերազմի տարիներին պարգևատրվել է «Մոսկվայի պաշտպանության համար», «Լենինգրադի պաշտպանության համար», «Ստալինգրադի պաշտպանության համար» և այլ շքանշաններով։
1956 թվականին նա տուն է գնել Տարուսայում[2]։
Նիկոլայ Բոգդանովը թաղվել է Տարուսայի հին գերեզմանատանը, որտեղ կենդանության օրոք ինքն է ընտրել իր գերեզմանի տեղը[2]։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Նիկոլայ Բոգդանովին շնորհվել է Տարուսա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ Նրա անունը տրվել է նաև Տարուսայի մանկական գրադարանին[2]։
Բիբլիոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երբ ես ջոկատավար էի».
- «Կրետաբույն»
- «Ազատ տղաների կուսակցություն».
- «Կորած ճամբար»
- «Պատրաստ եղիր, միշտ պատրաստ»։
- «Զառիթափ լեռ»
- «Իվան Տիգրով (պատմվածքներ)»
- «Առաջիններից մեկը»
- «Ձեղնահարկի սատանան»
- «Հրաշքներ»
Արձակ պատերազմի մասին. Արձակ երեխաների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատերազմի մասին հեքիաթներ»
- «Ֆունկֆինդեր»
Արձակ երեխաների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կարմիր աստղի հեքիաթը»
- «Իլյիչի ժպիտը»
Արձակ պատերազմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Յուլիա-Յարվիի գաղտնիքը»
- «Լավ ասացվածք»
Խորհրդային դասական արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երեկոները Ուկոմովսկի սեղանների շուրջ»
- «Թշնամի»
- «Մոսկովյան Գավրոշի լեգենդը» (պատմության հերոսի նախատիպը՝ Պավլիկ Անդրեև )
- «Խիզախների և հմուտների մասին»
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աֆրոդիտե»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 5 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 1989 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային մանկագիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Խորհրդային դրամատուրգներ